Talk:Main Page/Հայերեն

From Wikisource
Jump to navigation Jump to search

Անգլերեն վիքիակունքում կա "prose" տիպը, արձակ ստեղծագործությունների համար։ http://en.wikisource.org/wiki/MediaWiki:Common.css Օրինակի համար կարող եք տեսնել http://en.wikisource.org/wiki/The_Scarlet_Letter/Introductory Ի՞նչ եք մտածում հայերեն արձակ ստեղծագործությունների համար նույնպես ստեղծենք այդպիսի մի բան։ Անգլերենում դա սարքած է որպես՝ .prose { width: 35em; text-align:justify; margin:0px auto; } Ես կարծում եմ որ text-align:justify; հայերենի համար լավ իդեա չի, քանի որ հայերեն բառերը բավական երկար են։ Ես մի տեղ կարդացել եմ որ այդ դեպքերում ավելի լավ է անել text-align:left; http://webstyleguide.com/type/align.html Ի՞նչ կարծիքներ կան։ Սահակ 22:18, 14 July 2007 (UTC)[reply]

Ողջու՛յն, Սահակ։ Ես այս պահին ձևավորման ետևից շատ չէի ընկնի։ Երբ առանձին դոմեյնի տեղափոխվենք, արդեն կարելի կլինի ամբողջ վիքիյի մասշտաբով ձևավորման կանոնակարգ ստեղծել։ Իսկ այս պահին գլխավորը «կրիտիկական զանգված» հավաքելն է, որպեսզի հայերեն վիքին առանձին կայքի արժանանա։
Ի դեպ, ավելացնե՞մ կեղծանունդ առանձին դոմեյնի դիմումի մեջ որպես նախագծի մասնակից։ Սա ուժ կտա դիմումին՝ բարձրացնելով կայքի ստեղծման հավանականությունը։ — Teak 00:13, 16 July 2007 (UTC)[reply]
Բարև Teak։ Իհարկե ավելացրու իմ անունը առանձին դոմեյնի դիմումի մեջ։ Ես կաշխատեմ կրիտիկական զանգված հավաքելու վրա։ Սահակ 11:02, 16 July 2007 (UTC)[reply]
Ողջույն կրկին, Սահակ։ Ավելացրեցի կեղծանունդ։ Եթե դժվար չի, խնդրում եմ այստեղիդ մասնակցի էջի վրա հղում դիր դեպի վիքիպեդիայի մասնակցիդ էջը (տես օրինակ իմ մասնակցի էջը)։ Թող երևա (վիքիմեդիայի խորհրդի անդամներին, որոնք և ընդունում են նոր դոմեյնի բացման մասին որոշումը), որ հայերեն վիքի-հանրության հին անդամ ես։ Շնորհակալություն։ ― Teak 15:28, 16 July 2007 (UTC)[reply]

Հեղինակային իրավունքներ[edit]

Հարգելի հայերեն վիքիդարանի հանրության մասնակիցներ, Սահակ, Վազգեն, կոչ եմ ձեզ անում այստեղ նյութեր տեղադրելիս լինել զգոն հավանական հեղինակային իրավունքների խախտման նկատմամբ։ Ըստ Հայաստատնի հեղինակային իրավունքների օրենսդրության, հեղինակայի իրավունքներով պաշտպանված գործը դառնում է հանրային սեբականություն հեղինակի մահից 70 տարի անց։ Սակայն 2000 թ. օրենքով այդ ժամկետը սահմանված էր "հեղինակի մահից հետո 50 տարի", և ուրեմն մինչև 1956 թիվը վախճանված հեղինակների գործեըը դարձել էին հանրային սեբականություն մինչև 2006 թ., որոնց վրա այդ նույն թվին ընդունված օրենքը հետադարձ չի կարող գործել։ Այս պատճառով այն հեղինակի գործերը, որոնք դեռ կենդանի են կամ վախճանվել են 1956 թ. հետո, դեռ պաշտպանված են հեղինակային իրավունքներով և չեն կարող տեղադրվել վիքիդարանում։ Որքան էլ որ սա չլինի տհաճ, Վիքիմեդիա հիմնադրամի պահանջները բավականին հստակ են այս հարցում և կարող են հանդիսանալ նախագծի ջնջման պատճառ, ինչպես օրինակ եղավ ֆրանսերեն վիքիքաղվածքի հետ։

Հիմա այստեղ արդեն կան բավականին գործեր, որոնք ակնհայտ հեղինակային իրավունքների խախտում են, առջարկում եմ սրանք թողնել այստեղ (մինչև առանձին դոմեյնի բացվելը), սակայն եկեք փորձենք չտեղադրել այն հեղինակաների գործերը, որոնք վախճանվել են 1956 թ. հետո կամ դեռ կենդանի են։ Շնորհակալություն։ — Teak 19:31, 23 July 2007 (UTC)[reply]


Teak, նախ ասեմ, որ Վախթանգ Անանյանի իմ կողմից դրված ստեղծագործությունների համար ես ստացել եմ բանավոր համաձայնություն Անանյանի ժառանգներից մեկից։
Մի հարց․ երբ սովետի ժամանակ հեղինակը իր ստեղծագործությունը հանձնում էր տպագրության Սովետական ՊետՀրատին, արդյո՞ք դրանից հետո այդ գրքի հեղիանակային իրավունքները պատկանում են հեղինակին, թե՞ այն արդեն պատկանում է հրատարակչին։ Եթե այո, ապա մինչև 1956 թվականը տպագրված գրքերը տեղադրելը հեղինակային իրավունքների(այսինքն՝ հրատարակչի) խախտո՞ւմ է։ Վազգեն 23:59, 23 July 2007 (UTC)[reply]
Ողջույն Վազգեն։ Վախթանգ Անանյանի գործերի առումով ժառանգորդի բանավոր թույլտվությունը բավական չի վիքիդարանում տեղադրելու համար։ Բացի նրանից, որ կարող են լինել ուրիշ ժառանգորդներ, որոնք կարող են առարկել, վիքիդարանում տեղադրվող գործերը պետք է թույլ տան հետագա ազատ տարածում (պետք է թույլատրի կոմերցիոն և ոչ–կոմերցիոն (հետագա) տարածում)։ Այսինքն գործը այտեղ տեղադրելու համար գույքային հեղինակային իրավունքների տերը պետք է գործը հանձնի հանրային սեբականությանը կամ թողարկի GFDL–ին համապատասխանող լիցենզիայի տակ։
Սովետական ժամանակաշրջանի հեղինակային իրավունքների հարցը ունի իր բարդությունները։ Խնդիրը կայանում է նրանում, որ հեղինակները իրենց գույքային հեղինակային իրավունքներից գրավոր չէին հրաժարվում ՊետՀրատի օգտին, քանի որ չկար սրա անհրաժեշտությունը (ամեն ինչ այսպես թե այնպես պատկանում էր պետությանը)։ Սովետի փլուզումից հետո Ռուսաստանում եղել են բարձրագույն դատարանի վճիռներ, որոնք ՌԴ–յում ընդունված հեղինակային իրավունքների օրենքին հետադարձ ուժ են տվել (փաստորեն սա նշանակում է որ հեղինակային իրավունքները Սովետի ժամանակ չէին պաշտշանվում, բայց ոչ էլ ոտնահարման են ենթակա)։ Այս պատճառով ռուսերեն վիքիդարանում (և այլուր վիքիներում սովետի ժամանակաշրջանի ՌԴ–ի տարածքում ստեղծված գործերի համար) ընդունված է 1954 թ., որից առաջ վախճանված հեղինակի գործերը գտնվում են հանրության սեբականության տակ (Ռուսաստանում մինչև 2004 թ. հեղինակային իրավունքների ժամկետտը 50 տարի էր, 2004-ից հետո 70 տարի)։ Այն դեպքում երբ հեղինակային իրավունքները պատկանում են իրավական անձանց (կազմակերպությանը, ոչ թե կոնկրետ մարդու), ժամկետը որոշվում է գործի հրատարակման օրից։ Օրինակ սովետական մուլտֆիլմերի վրա հեղինակային իրավունքները պատկանում էին մուլտիպլիկացիոն ստուդիաներին և այս հեղինակայի իրավունքների ստուդիաներին պատկանելը հաստատված է դատական վճիռներով ԱՄՆ–ում։ Այսինքն, այո, հրատարակչությունն էլ (ավելի շուտ դրա իրավական ժառանգորդը) կարող է դատի տալ հեղինակային իրավունքների ոտնահարման համար։ Տպագիր հանրագիտարանները այսպիսի գործեր են, որոնց հեղինակային իրավունքնեը սովետի ժամանակ էլ պատկանում էին հրատարակչությանը, քանի որ ստեղծվում էին հրատարակչության պատվերով։ — Teak 01:05, 24 July 2007 (UTC)[reply]