From Wikisource
[edit] The Lord's Prayer in Armenian
[edit] Classical Armenian
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ արքայութիւն քո։
Եղիցին կամք քո
որպէս յերկինս
և յերկրի։
զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
և թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
և մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէն։
[edit] Eastern Armenian
- Հա՛յր մեր երկնավոր,
- թող սրբաբանվի քո անունը։
- Թող գա՛ քո արքայությունը,
- թող կատարվի՛ քո կամքը,
- ինչպես որ երկնքում,
- այնպես էլ երկրի վրա։
- Ամենօրյա մեր հացը
- այսօր և՛ս տուր մեզ։
- Ների՛ր մեր հանցանքները,
- ինչպես որ մենք ենք ներում
- նրանց, որոնք մեր դեմ
- նույնպես հանցանք են գործել։
- Եվ թույլ մի՛ տուր,
- որ ընկնենք փորձության մեջ,
- այլ ազատի՛ր մեզ չարից։
[edit] Western Armenian
- Հա՛յր մեր՝ որ երկինքն ես,
- քու անունդ սուրբ ըլլայ.
- քու թագաւորութիւնդ գայ.
- քու կամքդ ըլլայ,
- ինչպէս երկինքը՝
- նոյնպէս երկրի վրայ։
- Մեր ամէնօրեայ հացը՝
- մեզի տո՛ւր այսօր.
- մեզի ներէ՛ մեր պարտքերը,
- ինչպէս մենք ալ կը ներենք
- մեր պարտապաններուն.
- ու մեզ մի՛ տանիր փորձութեան,
- հապա մեզ ազատէ՛ Չարէն։